Կազմակերպության Գործունեությունը
"ԿՐԵԴԵԲ" հաշվապահական գրասենյակը մատուցում է հետևյալ ծառայությունները.
- Հաշվապահական հաշվառման ներդրում և/կամ հաշվապահական համակարգի վերականգնում, ավտոմատացում ժամանակակից հաշվապահական ծրագրի միջոցով
- Այլ կազմակերպություններում հաշվապահական և այլ հաշվառումներ իրականացնելու նպատակով Հայկական ծրագեր ընկերության ՀԾ-հաշվապահ, ՀԾ-հաշվետար, ՀԾ-առևտուր ծրագրերի ներդրում և շահագործման մասնագիտական աջակցություն:
- Տեխնիկական հնարավորությունների ստեղծում` տարածքային անջատվածության պայմաններում օպերատիվ հաշվառում կազմակերպելու և հաշվապահական հաշվառման տվյալների բազայից զուգահեռաբար օգտվելու համար:
- Հաշվապահության ամբողջական վարում հաշվապահական հաշվառման ստանդարտներին և ՀՀ, իսկ ԼՂՀ-ի տնտեսվարողների համար` ԼՂՀ օրենսդրություններին համապատասխան, այդ թվում՝
- փաստաթղթաշրջանառության կազմակերպում, սկզբնական փաստաթղթերի կազմում, ծրագրային մշակում
- պահեստի ապրանքանյութական արժեքների հաշվառում
- վաճառքի կետի (խանութ և այլն) ապրանքանյութական արժեքների անվանաքանակագումարային հաշվառում
- հիմնական միջոցների հաշվառում ըստ նյութական պատասխանատուների, գտնվելու վայրի և /կամ ըստ պահանջի այլ խմբավորումներով
- դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Կադրային գործավարություն` աշխատանքային պայմանագրերի կազմում, աշխատողների անձնական տվյալների մշակում, պահպանում
- աշխատավարձի, արձակուրդների, նպաստների հաշվարկ
- պայմանագրերի մշակում
- հաշվապահական հաշվառման հետ անմիջականորեն կապված այլ ծառայություններ
- Հաշվետու մարմիններ հանձնելու համար պահանջվող առանձին հաշվետվությունների կամ հաշվետվությունների ամբողջական փաթեթի կազմում (ներառյալ` հարկային, ֆինանսական, վիճակագրական և այլ պարտադիր հաշվարկներ ու հաշվետվություններ), ներկայացում լիազոր մարմին, անհրաժեշտ փաստաթղթերի ստացում լիազոր մարմիններից:
- ՀՀ Օրենսդրությամբ նախատեսված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվությունների, հաշվարկների և այլ փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու ծառայություններ:
- Անհրաժեշտության դեպքում նախորդ ժամանակաշրջանների հաշվապահական հաշվառման վերականգնում
- Խորհրդատվական ծառայություններ, այդ թվում`
- Հաշվապահական խորհրդատվություն
- Հարկային խորհրդատվություն` հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով
- Հարկային փոփոխություններից հետևանքների կանխատեսում
- Սկսնակ ձեռներեցների խորհրդատվություն
- էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
- իրավաբանական խորհրդատվություն
- փաստաբանական խորհրդատվություն
Կրեդեբ Հաշվապահական Գրասենյակի կողմից մատուցվող ծառայությունների գինը կախված է մեր կողմից իրականացվող աշխատանքների ծավալից, Ձեր գործունեության ոլորտից, հարկման ռեժիմից, շրջանառությունից և այլն
Պայմանագրի գինը որոշվում է հաշվի առնելով նշված գործոնները` երկկողմանի բանակցությունների արդյունքում:
Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում: