Մենք Եվ Մեր Ձեռքբերումները

«ԿՐԵԴԵԲ» հաշվապահական գրասենյակը հիմնադրվել է 2009թ-ի մայիսի 5-ին: Գրասենյակը կազմավորվել է հաշվապահական հաշվառման և ֆինանսական խորհրդատվության ոլորտներում ծառայություններ մատուցելու նպատակով: Նախ` այն ուներ մեկ մասնագետ: Սկզբնական շրջանում հիմնականում համագործակցում էր առևտրի ոլորտի և փոքր արտադրություններով զբաղվող Գորիսի տարածաշրջանի մի քանի տնտեսվարողների հետ:

Ներկայումս մեր գրասենյակի կողմից սպասարկվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության ոլորտները բազմազան են: Շինմոնտաժային աշխատանքներ, զանազան ապրանքների արտադրություն, արտաքին տնտեսական գործունեություն, մեծածախ առևտուր իրականացնող, տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ մեկտեղ, գրասենյակը, չդավաճանելով նախապես որդեգրած քաղաքականությանը, շարունակում է համագործակցել նաև մանր և միջին բիզնեսի այն սուբյեկտների հետ, որոնք դժվարանում են ինքնուրույնաբար վարել հաշվապահական հաշվառում: Ընդլայնվել է նաև գրասենյակի կողմից սպասարկվող կազմակերպությունների աշխարհագրությունը: Իսկ մեր աշխատակիցներն այժմ հինգն են:

Սկսած 2011 թվականից` գրասենյակը կազմակերպում է հաշվապահական հաշվառման  դասընթացներ սկսնակների համար, ինչպես նաև վերապատրաստում է հաշվապահների: Արդյունքում, մեր գրասենյակում մասնագիտական գիտելիքներ ստացած և վերապատրաստված հաշվապահներն այժմ զբաղեցնում են մասնագիտական պաշտոններ տարածաշրջանի բազմաթիվ կազմակերպություններում:

Գրասենյակի Ղեկավարը հիմնադրման օրվանից  Հերմինե Մանվելի Միրումյանն է :