Բարի Գալուստ ԿՐԵԴԵԲ Հաշվապահական Գրասենյակ

Շնորհակալություն մեզ վստահելու և այցելելու համար:

ԴՈՒՔ  ՀՈԳՆԵ՞Լ ԵՔ  ՁԵՐ  ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ  ՀԱՇՎԱՌՈՒՄԸ  ՎԱՐԵԼՈՒՑ …

Գաղտնիք չէ, թե ինչ հաճախականությամբ են փոփոխվում ՀՀ օրենքները: Այսօր արդեն գրեթե անհնար է վարել ինչպես խոշոր, այնպես էլ միջին և փոքր բիզնես՝ առանց գրագետ և փորձառու հաշվապահի: Դուք կարող եք ընտրել հաշվապահ հարցազրույցով, ծանոթի խորհրդով կամ ցանկացած այլ եղանակով, սակայն այս դեպքերում երաշխավորված չէ Ձեր ճիշտ ընտրությունը:

 Համագործակցելով  մեր հաշվապահական գրասենյակի հետ` Դուք ձերբազատվում եք անթերի հաշվառումներ իրականացնելու ծանր խնդրից, քանի որ մեր ընկերությունում աշխատում են հմուտ և բանիմաց մասնագետներ, որոնք ունեն խորը մասնագիտական գիտելիքներ, աշխատանքային փորձ ամենատարբեր բնագավառներում  և օժտված են բարձր բարոյական հատկանիշներով:

Եվ այսպես, կնքելով պայմանագիր մեր գրասենյակի հետ` Ձեր կազմակերպությունը միաժամանակ ձեռք է բերում.

  1. Գլխավոր հաշվապահ
  2. Ֆինանսական խորհրդատու
  3. Կադրային մասնագետ
  4. Լիազորված անձ, որը հանդես է գալիս հաշվետու մարմիններում և  ֆինանսական կազմակերպություններում:

ԿՐԵԴԵԲ Հաշվապահական Գրասենյակում գերակայությունը մշտապես տրվում է աշխատանքի որակին` առաջնահերթ կարևորելով հաճախորդների կարիքները և նրանց հետ հաստատված ամուր հարաբերությունները:

Մենք ձգտում ենք, որպեսզի մեզ հետ համագործակցությունն առավելագույնս նպաստի Ձեր բիզնեսի զարգացմանը:

Երաշխավորում ենք հաշվապահական սպասարկման ընթացքում հայտնի դարձած բոլոր տվյալների գաղտնիությունը:

Համագործակցելով հանրապետությունում մեծ ճանաչում և հեղինակություն վայելող, ինչպես նաև ոլորտի առաջատարը համարվող Հայկական ծրագրեր ընկերության հետ` գրասենյակում հիմնադրման օրվանից ներդրված է ՀԾ-Հաշվապահ   հաշվապահական   համակարգը, որը ոչ միայն համակարգում և  ավտոմատացնում է գրասենյակի աշխատանքները, այլև կտրուկ նվազեցնում է սխալվելու հավանականությունը՝ կապված մարդկային գործոնի հետ: Գրասենյակի աշխատակիցները, բացի գերազանց հաշվապահական գիտելիքներից, իդեալականորեն տիրապետում  են հանրահայտ ծրագրին: